ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.04.2024
Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրությունը

Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ Քաղաքացիներին նախատեսվող օրենսդրական բարեփոխումների և համակարգի ներդրման մանրամասներին իրազեկելու նպատակով շարունակում ենք Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի շարք։
Այսպիսով՝
- Ո՞վ է հանդիսանում արտադրող արտադրողի ընդալայնված պատասխանատվության համակարգում
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգում արտադրող է համարվում ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված ԱԸՊ ապրանքի առաջին օտարումն իրականացնողը։ Օրինակ, կենցաղային մարտկոց ներմուծողները։ Կամ, օրինակ, բոլոր այն ապրանքների արտադրողները կամ ներմուծողները, որոնց սպառման արդյունքում առաջանում է փաթեթավորման թափոն։ 
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» աջակցությամբ՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։
Acopian Center for the Environment
Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն