ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2025
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։
Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ լուծումները, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները մասնավոր հատվածի և ֆինանսական ինստիտուտների հետ։
Գրասենյակի առաքելությունն է իրականացնել բնապահպանական ծրագրեր՝ ուղղված ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին՝ նպաստելով մաքուր, կայուն և պաշտպանված շրջակա միջավայրի ձևավորմանը՝ հանուն ներկա և ապագա սերունդների։
 Leasing EXPO 2025-ը միավորում է ոլորտի առաջատար ընկերություններին, ներկայացնելով շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արևային էներգետիկ համակարգեր, տրանսպորտային միջոցներ, արտադրական հզորություններ, սառնարանային և ջերմոցային լուծումներ, ինչպես նաև ֆինանսաբանկային կառույցների կողմից առաջարկվող ֆինանսավորման գործիքներ։
Մասնակցությունն այս հարթակին հնարավորություն է՝ ամրապնդելու կապը տեխնոլոգիական և ֆինանսական կառույցների հետ, խթանելու բնապահպանական նպատակների հասնումը նորարարական և համահունչ լուծումների միջոցով։