Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ Քաղաքացիներին նախատեսվող օրենսդրական բարեփոխումների և համակարգի ներդրման մանրամասներին իրազեկելու նպատակով մեկնարկում ենք Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի շարք։
Այսպիսով՝
- Ի՞նչ է արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը (ԱԸՊ)
Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը համակարգ է, որը օրենքով սահմանված ապրանքների արտադրողներին կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար։ Դա նշականում է հատուկ թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում, վնասազերծում և այլ միջոցառումներ:
Հատուկ թափոնների խմբերի ցանկը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Սույն ԱԸՊ սահմանումը միջազգային փորձի հիման վրա մշակված նախնական տարբերակ է։
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան
համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ՝ «Հայաստանում թափոնների
կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։
Acopian Center for the Environment
