ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2024
Խորհրդատվական ծառայության հրավեր

Խորհրդատվական ծառայության հրավեր «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
-Ծրագրի միջոցառումներ՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի տրամադրած դրամաշնորհային ծրագրի նպատակն է ուժեղացնել անտառների կառավարումը և կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների պահպանությունը, ինչպես նաև բարելավել նման տարածքներին հարակից համայնքային բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանները: Անտառի բաղադրիչի գործունեության շրջանակն է լինելու անտառների և արգելավայրերի կայուն կառավարումը: 
- Պահանջվող խորհրդատուի ծառայությունների մասին՝ Խորհրդատուի առջև դրված առաջադրանքները համապարփակ են և ներառում են աջակցություն նախարարությանը՝ անտառի բաղադրիչի տեխնիկական և վարչական կառավարման հարցում. անտառային ոլորտում տեխնիկական աջակցություն, այն է՝ կարողությունների զարգացում, տեղեկատվության կառավարում, կազմակերպչական հարցեր, գնումներ, պայմանագրերի կառավարում և հաշվետվողականություն: Ծառայությունները մատուցվելու են թիմի կողմից, որը բաղկացած է լինելու երկարաժամկետ և կարճաժամկետ անձնակազմից և այլ մասնագիտական ու վարչական աջակցող խմբերից: Արդյունավետ կառավարման ու օժանդակ ծառայությունները պետք է հասանելի լինեն: Առաջադրանքի տևողությունը նախատեսված է 72 ամիս (6 տարի): 
Պահանջվող ծառայությունների համար փորձառու խորհրդատուների նախաորակավորումը կառաջնորդվի «Գործընկեր երկրների հետ ֆինանսական համագործակցության շրջանակներում խորհրդատվական ծառայությունների, աշխատանքների, ապրանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման ուղեցույց»-ի լրամշակված տարբերակով (2-րդ թարմացումը 2023 թվականի նոյեմբերի դրությամբ, տե´ս Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի պաշտոնական կայքէջում՝ https://www.kfw-entwicklungsbank.de/
Ծառայությունների մատուցման համար իրականացվող ընտրության ժամանակ նախապատվությունը  կտրվի այն անկախ խորհրդատվական ընկերությանը կամ ընկերությունների կոնսորցիումին, որոնք ապացուցված փորձ կունենան համապատասխան ոլորտներում՝ տարածաշրջանային համատեքստում: 2019, 2020 և 2021 թվականների տարեկան նվազագույն շրջանառությունը պետք է կազմի 1,600,000 Եվրո։ 
- Դիմումների վերջնաժամկետ՝ 14 մարտի, 2024թ. 
Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն 
- Նախաորակավորում
Հղումը՝ Անտառային ոլորտում խորհրդատվական ծառայությունների միջազգային բաց մրցույթ (BMZ ID 2018 670 01, Գնումներ 510925)
Ծրագիրն իրագործող գործակալություն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 0010 Երևան, Հայաստանի Հանրապետություն
- Դիմումի ամբողջական հայտը ստանալու համար՝ դիմել մրցութային գործակալ Մաքս Կասպարեկին՝ գրելով հետևյալ էլ. հասցեին՝ Kasparek@t-online.de, kasparek100@gmail.com, պատճենն ուղարկելով ruzanna.grigoryan@env.am, r.chobanyan@env.am էլ. հասցեներին: