ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2024
Դասընթացի մասնակցության հրավեր

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրուﬓերի ռիսկերի նվազեցում» ծրագիրը կազմակերպում է «Շենքերի զննում ազբեստ պարունակող նյութերի հայտնաբերման համար» խորագրով երկօրյա դասընթաց:
Դասընթացի նպատակը մասնակիցներին ազբեստ պարունակող նյութերի հայտնաբերման և նույնականացման ﬔթոդների, ինչպես նաև ազբեստի ռիսկերի կառավարման, դրա թափոնների մշակման և հեռացման վերաբերյալ գիտելիքներով զինելն է:  Այն նախատեսված է շինարարական, ինժեներական, բնապահպանական կամ այլ առնչվող կրթությամբ մասնագետների համար։
Դասընթացը տեղի է ունենալու Աղվերանում, «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում ս.թ. փետրվարի 22-23-ին։
Մասնակիցների կացությունն ու տեղափոխումը /Երևան-Աղվերան-Երևան/ հոգում է ՄԱԶԾԿԿՀ ծրագիրը։
Հետաքրքրության դեպքում խնդրում ենք ներկայացնել նման գիտելիքի անհրաժեշտություն ունեցող անձի ինքնակենսագրականը (CV) և կոնտակտային տվյալները ﬕնչև ս.թ. փետրվարի 19-ը` ժամը 13։00, հետևյալ էլ․ հասցեին՝ sara.khojoyan@undp.org։
Հաշվի առնելով, որ տեղերը խիստ սահմանափակ են, մասնակցության հայտերը կդիտարկվեն ստացման առաջնահերթության սկզբունքով։
Նշված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։
Ծրագիրը կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ ս.թ. փետրվարի 20-ին։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրուﬓերի ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ շրջակա ﬕջավայրի նախարարության համակարգմամբ և Կլիմայի կանաչ հիﬓադրաﬕ ֆինանսավորմամբ: