Քենիայում անցկացվող Բազմակողմ Բնապահպանական Համաձայնագրերին նվիրված օրվա շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է բարձր մակարդակի երկխոսությանը, որը միտված էր ամփոփելու կայացած քննարկումների հիմնական ենթադրություններն ու արդյունքները, ներկայացնելու առկա մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ձևակերպելու գործողություններին միտված հնարավոր լուծումներ։
Քննարկումը նպատակ ուներ համակարգված եզրասահմումներ կատարել տեղի ունեցած երկխոսություններից, հստակեցնել քայլերը, որոնք կարող են ուղղորդել անդամ պետություններին, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրին, քարտուղարություններին՝ կոնվենցիաների միջև սիներգիաները խորացնելու և համաձայնագրերի իրականացման արդյունավետությունն բարձրացնելու գործընթացում։
Քննարկման ընթացքում բանախոսները հնարավարություուն ունեցանք ամրագրելու այն համատեղ մոտեցումները, որոնք կարող են նպաստել բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի կատարման մեջ առկա փոխկապակցվածության և համագործակցության ամրապնդմանը:
Նախարար Մաթևոսյանը հանդես է եկել հակիրճ ելույթով, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը Բազմակող բնապահպանական համաձայնագրերի համադրված իրականացման և բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացման շուրջ, ինչպես նաև պատասխանել քննարկման մասնակիցների հարցերին։
Հայաստանի փորձը վկայում է, որ ոլորտների փոխկապված դիտարկումն ու համակարգային քաղաքականությունների կիրարկումը զգալիորեն բարձրացնում են կենսաբազմազանության պահպանության արդյունավետությունը՝ այն միաժամանակ ներառելով կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, հողօգտագործման և կայուն զարգացման այլ ուղղությունների մեջ։
Նախարարը նշել է, որ COP17-ի նախագահությունն առանձնահատուկ պատասխանատվություն և հնարավորություններ է ենթադրում՝ նպաստելու միջազգային համագործակցության խորացմանը և Հայաստանը պատրաստակամ է կիրառել իր ազգային փորձը, խթանել գիտահեն քաղաքականությունները, աջակցել սիներգիաների ընդլայնմանը և հանդես գալ նախաձեռնություններով, որոնք կծառայեն համաշխարհային կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին։





