Հարգելի՛ քաղաքացիներ,
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։
Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։
Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։
Այսպիսով՝
-Ո՞ր անտառներն ենք աղբից ազատելու՝
Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը (երկկողմ երկարությունը մոտ 60 կմ է)։
- Ե՞րբ ենք մաքրելու:
Մաքրման աշխատանքն իրականացնելու ենք մայիսի 𝟑-ին, ժամը 𝟗։𝟎𝟎-ից։
-Ո՞ր հատվածն ենք մաքրելու:
Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Մինչ միջոցառումը՝ մասնակիցների ցանկն ունենալուց հետո, յուրաքանչյուր խմբի կտրամադրվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։
- Ինչպե՞ս #մասնակցել միջոցառմանը:
Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ https://forms.gle/MwzWta9E3wTd5Zf18։
- Ինչպե՞ս #աջակցել միջոցառմանը:
Միջոցառմանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող, աղբ տեղափոխող տրանսպորտային միջոցներով և այլն։ Առաջարկները քննարկել կարող եք՝ զանգահարելով +𝟑𝟕𝟒𝟗𝟖𝟕𝟕𝟔𝟎𝟐𝟐։
