Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
Հրավիրվում եք մասնակցելու «Կանաչ Օրակարգ Հայաստան» համաժողովին, որը կկայանա 2025 թվականի հունիսի 18-ին, ժամը 10:30-ից 18:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսեան մասնաշենքի Մանուգեան սրահում։
Համաժողովը մեկօրյա միջոցառում է, որի ընթացքում՝
Կներկայացվեն «Հայաստանի Կանաչ Անցման Ազգային Համապարփակ Գնահատման Զեկույցի» հիմնական արդյունքները,
Կմեկնարկի «Կանաչ Օրակարգ Հայաստան» ծրագրի պլանավորման փուլը։
Ծրագիրն ընդգրկում է կանաչ անցման հիմնական ուղղությունները՝
- էներգետիկ անցում
- կայուն տրանսպորտ
- «դաշտից սեղան» մոտեցում
- աղտոտման կանխարգելում
- կենսաբազմազանություն և էկոհամակարգեր
- արդար անցում
- թվայնացում և այլ հիմնարար թեմաներ։
Գրանցում՝ խնդրում ենք միջոցառմանը մասնակցելու համար նախապես գրանցվել հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/.../19dFomLZUaAW0k.../preview
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերեն և անգլերեն լեզուներով։
«Կանաչ Օրակարգ Հայաստան» ծրագրի մասին
«Կանաչ Օրակարգ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» (Green Agenda) ծրագիրը նպատակ ունի աջակցել այդ երկրներին՝ նշանակալի առաջընթաց ապահովելու Եվրոպական Կանաչ Գործարքի (EGD) նպատակների ուղղությամբ, այդ թվում՝
- տնտեսական աճ
- կլիմայական չեզոքություն
- աղտոտման կանխարգելում
- կենսաբազմազանության պահպանում։
Ծրագիրն իրականացվում է Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի (SEI) և ՀՀ կառավարության համագործակցությամբ՝ Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։ Այն մեկնարկել է Երևանում՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ին, և նախատեսված է 3 տարվա ընթացքում։
«Հայաստանի Կանաչ Անցման Ազգային Համապարփակ Գնահատման Զեկույցը» պատրաստվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից, որը նաև կղեկավարի ծրագրի հետագա իրականացումը։
Միջոցառմանն ակնկալվում է ոլորտի պետական, մասնավոր և միջազգային գործընկերների լայն մասնակցություն՝ համատեղ քննարկելու Հայաստանի կանաչ ապագայի ռազմավարական ուղիները։