17.06.2025
Հրավիրում ենք ձեզ ընթերցելու հարցազրույցը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ
Երևանում անցկացվելիք «Կանաչ օրակարգ Հայաստան 2025» համաժողովին ընդառաջ հրավիրում ենք ձեզ ընթերցելու հարցազրույցը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ։
- Ինչպես է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ համաձայնագիրը ստեղծել նոր հարթակներ բնապահպանական բարեփոխումների համար,
- 2019–2026 թվականների համար 107 միջոցառում, որոնք Հայաստանը իրականացնում է ՀԸԳՀ շրջանակում,
- Ինչու են օդի որակն ու արտանետումների կրճատումը հանրային առաջնահերթություններ,
- Ազգային նպատակներ՝ մինչև 2030 թ. ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 40%-ով, իսկ մինչև 2050 թ.՝ հասնել մեկ շնչի հաշվով 2.07 տ CO2,
- Էլեկտրական շարժունակության, անտառապատման և ջրի կայուն կառավարման ռազմավարական դերը,
- Հայաստանի կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրով նախատեսվող կոնկրետ գործողությունները,
- Ինչպես են կանաչ քաղաքականությունները փոխկապակցվում հանրային առողջության, տնտեսական աճի և սոցիալական բարեկեցության հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3Zyoq8w
Մասնակցեք «Կանաչ օրակարգ Հայաստան» համաժողովին՝ ներկա լինելու քննարկմանը, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել՝ կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայուն և ցածր արտանետումներով ապագա կերտելու համար։
2025 թ. հունիսի 18
10:30 – 18:00
Վայր՝ Ալեքս և Մարի Մանուկեան սրահ, Ամերիկյան համալսարան, Մարշալ Բաղրամյանի պող. 40, Երևան
Գրանցման հղումը` bit.ly/4jVdVTU