ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2025
Ճանաչողական այց Գերմանիա՝ կենսոլորտային տարածքների վերաբերյալ փորձի փոխանակման շրջանակում

Մայիսի 19-23-ը հայկական պատվիրակությունը  հնարավորություն ունեցավ այցելելու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և ուսումնասիրելու կենսոլորտային տարածքների արդյունավետ կառավարման մոդելները:
Պատվիրակության կազմում էին Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական ՊՈԱԿ-ի տնօրենի ժ\պ Սևակ Մարկոսյանը, ներկայացուցիչներ նախարարությունից և «Դիլիջան» ազգային պարկից:
Այցի շրջանակում մասնակիցները ծանոթացան՝
-Կենսոլորտային տարածքների կառավարման մոդելներին,
-Տեղական համայնքների ներգրավման փորձին,
-Մշտադիտարկման, էկոտուրիզմի և էկոկրթության մեխանիզմներին։
Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Գերմանիայի Շրջակա միջավայրի, կլիմայի, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության ավագ մասնագետ տիկին Բոդդերասի (Ms. Bodderas) հետ, ով վերահաստատեց համագործակցության պատրաստակամությունը՝ Հայաստանում կենսոլորտային տարածք ստեղծելու ուղղությամբ։
Այցը կազմակերպվել էր «Կենսոլորտային տարածքները՝ որպես կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային տարածաշրջաններ» ծրագրի շրջանակում։