ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բրազիլիայի անտառային ծառայության գլխավոր տնօրեն Գարո Բաթմանյանին

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բրազիլիայի անտառային ծառայության գլխավոր տնօրեն Գարո Բաթմանյանին, ով  միջազգային լայն փորձ ունի  անտառային կայուն կառավարման, ինչպես նաև՝ անտառների  և կենսաբազմազանության վերականգնման ոլորտներում։ 
Բաթմանյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում՝ համակարգելով գլոբալ անտառային և լանդշաֆտային ծրագրեր։
Գարո Բաթմանյանի հետ քննարկվել են  անտառային ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորությունները Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ՝  նորարարական մոնիթորինգային մեթոդների ներդրում, տեխնիկական հագեցվածության ապահովում, ինչպես նաև համատեղ նախաձեռնություններ, որոնք կարող են նպաստել Հայաստանի անտառային և կենսաբազմազանության քաղաքականության ամրապնդմանը։ 
Կողմերը կարևորել են  համագործակցության շարունակականությունը՝ Հայաստանում #CoP17-ի արդյունավետ կազմակերպման և բնապահպանական երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Նախարարը ներկայացել է  #COP17-ի նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակ ունի համաժողովը կազմակերպել բարձր մակարդակով՝ ձևավորելով  միջազգային հարթակ կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնության արժեքային շղթաների կայուն զարգացման հարցերի քննարկման համար։