ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.01.2023
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ու Էստոնիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայաստանյան պատվիրակության կազմում գործուղվել է Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ու Էստոնիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Հաշվի առնելով երկու երկրների միջև բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցության զարգացման նպատակահարմարությունը և գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման նկատմամբ ուշադրության կարևորությունը կողմերը պարտավորվել են համաձայն իրենց օրենսդրության՝ հավասարության և փոխադարձ վստահության հիմունքներով ջանքեր գործադրել համագործակցության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար։
Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով. 
կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, 
կենսաբազմազանության պահպանություն և պահպանվող տարածքների կառավարում, 
շրջակա միջավայրի մոնիտորինգ և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգ, 
քիմիական, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում, 
բնական ռեսուրսների ողջամիտ /ռացիոնալ/ օգտագործում, 
ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, այդ թվում մակերեսային և ստորերկրյա ջրերի պահպանություն և բարելավում, կայուն ջրօգտագործման զարգացում,մթնոլորտային օդի պահպանություն ներառյալ օդի որակ, 
հողերի դեգրադացիայի կանխման, hանտառտնկման, անտառվերականգնման գործողություններ, 
շրջակա միջավայրի կառավարման ոլորտում թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգ, 
Կողմերը որոշել են կազմակերպել երկկողմ հեռավար հանդիպում փորձագետների միջև, ինչին կհաջորդի ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ քննարմումը։