ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.07.2025
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մաքրման աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում

Հուլիսի 4-ից ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, համագործակցելով Ճամբարակ համայնքի աշխատակիցների և կամավորների հետ, իրականացնում են մաքրման աշխատանքներ Բարեպատ բնակավայրին հարող «Խաչեր» անտառային տարածքում, որտեղ կուտակվել էր շինարարական աղբ։
Ծանր տեխնիկայի ներգրավմամբ տարածքը հիմնականում մաքրվել է, իսկ դժվարանցանելի հատվածներում աշխատանքները շարունակվում են։
Բացի այդ, էկոպարեկային ծառայողների և կամավորների ջանքերով մաքրվել է Վարդենիս համայնքի ջրանցքը, որտեղ աղբի կուտակումները էկոլոգիական խնդիրներ էին առաջացրել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ գյուղատնտեսական հողերի համար։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է համայնքների էկոլոգիական վիճակի բարելավման և շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ։