Հարգելի՛ քաղաքացիներ,
- Քանի՞ ծառ տնկել, որ անտառ դառնա,
- Որքա՞ն են Հայաստանի անտառածածկ տարածքները,
- Ի՞նչ է արվում անտառներն ավելացնելու համար,
- Անտառը միայն ծառ չէ,
Անտառների օրվան ընդառաջ՝ 20.03.2005-ին, ժամը 14:00-ին եկե՛ք Հայաստանի բնության պետական թանգարան՝ անտառների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող այս և այլ հարցերի պատասխանները ստանալու։
Հայաստանի անտառները Ձեզ կբացահայտի պետական անտառային ֆոնդերը կառավարող կառույցի՝ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։
Միջոցառումը նաև գործնական մաս կունենա՝ սերմնացանի տեսքով։
Մասնակիցներն իրենց ձեռքով սերմեր կցանեն՝ հետագա խնամքի և աճեցման պարտադիր պայմանով։
Թանգարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ կկազմակերպվի։
Միջոցառումը կազմակերպվում է անտառների միջազգային օրվա, անտառների օրվա միջոցառումների շրջանակում։
Միջոցառման մուտքն ազատ է։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ գրանցվելով այստեղ՝ https://bit.ly/4byskCQ
Այլ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +37498 77 60 22 հեռախոսահամարով։
