Տեղեկացնում ենք, որ «Դիլիջան» աղգային պարկի Աղավնվանք տեղամասում դեկտեմբերի 3-ին բռնկված հրդեհն այս պահի դրությամբ համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Դիլիջան համայնքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, աղգային պարկի աշխատակիցներ, հարակից համայնքների ներկայացուցիչներ:
Հարգելի քաղաքացիներ,
հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
- կրակ վառել,
- վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
- յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,
- ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
- Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
- Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
