ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2025
Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

Տեղեկացնում ենք, որ մայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Այգեշատ գյուղի ջրանցքում եղնիկ է ընկել։ Տեղում գործող օպերատիվ արձագանքման արդյունքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր:
Փրկարարների արագ և հմուտ գործողությունների շնորհիվ եղնիկը հաջողությամբ դուրս է բերվել ջրանցքից:
Հորդորում ենք քաղաքացիներին նմանատիպ դեպքում անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին և խուսափել ինքնուրույն միջամտությունից, որը կարող է վտանգ ներկայացնել թե՛ կենդանու, թե՛ մարդկանց համար։
Շնորհակալություն զգոնության և համագործակցության համար։