ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բելեմ)՝ մասնակցելու  ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ #COP30-ին:
Կողմերի 30-րդ համաժողովի նպատակն է խորացնել գլոբալ կլիմայական գործողությունները և նպաստել Փարիզյան համաձայնագրի լիարժեք իրականացումը՝ ապահովելով երկրների միջև արդար, արդյունավետ և կայուն համագործակցություն՝ ուղղված կլիմայական ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ընձեռնել հնարավորություն ներկայացնելու իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը՝  բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարին ուղղությամբ։
COP30-ը հանդիսանում է կարևորագույն գլոբալ հարթակ, որտեղ քննարկվելու են կլիմայական և բնապահպանական քաղաքականությունները, խթանվում է երկրների և տարածաշրջանների միջև համագործակցությունը, և իրականացվելու են ռազմավարական գործողություններ՝ ուղղված կայուն զարգացման, կլիմայական ճգնաժամի հաղթահարման և միջազգային բնապահպանական համաձայնագրերի արդյունավետ իրագործման ապահովմանը։ 
Համաժողովը նաև հնարավորություն է տալիս միավորել բազմակողմ բնապահպանական նախաձեռնություններն ու խթանել գիտական, տեխնոլոգիական և քաղաքական նորարարությունը՝ համաշխարհային մակարդակով ազդեցիկ լուծումներ ստեղծելու նպատակով։