ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2025
Կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից

Հարգելի արշավականներ, բնասերներ,
Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին  պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։
 Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։
Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։ 
Օրինակ՝

  • Ծաղիկները սննդի աղբյուր են որոշ միջատների համար,
  • Միջատներն էլ՝ թռչունների, մանր գիշատիչների և սողունների,
  • Իսկ նրանք՝ խոշոր գիշատիչների։

Այս շղթայի խզումը կարող է ունենալ անուղղելի հետևանքներ ինչպես բնության, այնպես էլ մարդու կենսամակարդակի վրա։
Խնդրում ենք լինել պատասխանատու և հոգատար։

  • Մի՛ քաղեք ծաղիկներ։
  • Մի՛ խախտեք կենդանի արարածների բնակավայրերը։

Մաքուր, առողջ և կայուն բնություն ունենալու գրավականը՝ նրա բնական անխաթարությունն է։ Եկեք միասին պահպանենք մեր բնության հրաշալիքներն ու  դրանք անխաթար փոխանցենք նաև ապագա սերունդներին։
Շնորհակալություն համագործակցության և բնության հանդեպ ձեր հոգատար վերաբերմունքի համար։
Լուսանկարները՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO-ի