22.01.2026
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ
ԹԵՄԱ՝ Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի գործունեության ամփոփում
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, հունվարի 26-ին, ժամը 15։00 տեղի կունենա նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։
Նախարարը կամփոփի նախարարության 2025 թվականի գործունեության արդյունքները և ոլորտում իրականացված բարեփոխումները, կներկայացնի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանման:
📍ՀԱՍՑԵ՝ Red Brdge Yerevan հյուրանոց / կոնֆերանսների սրահ (Ոսկերիչների 8 )
Հարգելի գործընկերներ, Ձեր մասնակցությունը խնդրում ենք նախապես հաստատել` զանգահարելով նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ, հեռ․ 011 818 555 / 5001
