ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերին

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող COP30  համաժողովի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերին։
Քննարկվել են  տիկին Շոմեյքերի Հայաստան վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Նախարարը վերահաստատել   է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ և կառուցողական համագործակցությունը Կոնվենցիայի քարտուղարության հետ՝ առաջ մղելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային օրակարգը և ապահովելու COP17-ի արդյունավետ կազմակերպումն ու բովանդակային արդյունքները։
Տիկին Շոմեյքերն ընդգծել է COP17-ի նախապատրաստական գործընթացում մեր երկրի պատասխանատվությունը և կարևոր դերը։
Կողմերը շարունակելու են համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, որը կնպաստի բնության պահպանության գլոբալ ջանքերի ամրապնդմանը։