ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.04.2024
«Հայաստան, որը չենք տեսել»․ Արարատյան դաշտի թռչնաշխարհի մասին ֆիլմի ցուցադրություն

Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ սույն թվականի ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման կներկայացվի «Հայաստան, որը չենք տեսել» ֆիլմը։
Ֆիլմն Արարատյան դաշտի թռչնաշխարհի եզակի թռչնատեսակների, դրանց կենսակերպի և սպառնացող վտանգների մասին է:
Ֆիլմը նկարահանվել է «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի շրջանակներում, «Բիոտոպ» և «Բրդլինքս» հասարակական կազմակերպությունների կողմից։
Հրավիրում ենք հետաքրքրվող անհատներին, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
Մուտքն ազատ է։
Ֆիլմը կցուցադրվի առաջին անգամ։