ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.03.2023
Մշակվել է այն կենդանիաների ցանկը, որոնց պահումը չի պահանջում լիազոր մարմնի թույլտվություն

Մշակվել է այն կենդանիաների ցանկը, որոնց պահումը չի պահանջում լիազոր մարմնի թույլտվություն:
«Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի  նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը և վերահսկողությունն այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում, արդյունքում ունենում ենք իրավիճակներ, որոնք առաջացնում են հանրային վտանգավորություն:
Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդաանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահման և օգտագործման գործընթացում կանոնակարգման օրինաչափ տրամաբանություն ներդնելու նպատակով մշակվել են այն կենդանիաների ցանկը, որոնց  պահումը  չի պահանջում մասնագիտական մոտեցում, և այդ կենդանիների հետագա ոչ կանոնակարգված բաց թողումը շրջակա միջավայր չի առաջացնի հանրային վտանգավորություն :
Ցանկը և հրամանի նախագիծը քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/5433