ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.01.2026
Մթնոլորտային օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով

Հարգելի քաղաքացիներ, համաձայն Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1008-Ն և N 1001-Ն որոշումների՝ բացառապես էլեկտրոնային եղանակով է իրականացվում՝
- Պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների՝
- լիազոր մարմնին ներկայացման, 
 -️ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման  գործընթացները,
- պետական հաշվառման ենթակա վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների՝
 -լիազոր մարմնին ներկայացման, 
- ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման  գործընթացները։
«Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով https://nature.e-gov.am/