Խոնավ տարածքների համաշխարհային օրվան նվիրված էկոկրթական հանդիպում:
Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր:
1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը:
Սիրելի պատանիներ, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ սույն թվականի փետրվարի 4-ին, ժամը 15։00 Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա օրվան նվիրված հանդիպում-քննարկում, որին Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը կխոսի ջրաճահճային խոնավ տարածքների կարևորության մասին՝ ներկայացնելով, թե ինչ է նշանակում խոնավ տարածք և ինչով են դրանք կարևոր և գրավիչ մեր և միջազգային հանրության համար, ինչպես նաև կներկայացնի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանց պահպանության համար:
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 11 818 555 հեռախոսահամարով։
Հասցե՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի պող., 34 շենք՝ Հայաստանի բնության պետական թանգարան
Սիրով սպասում ենք։
