ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նեպալի կլիմայի և գյուղատնտեսության նախարար Մադան Պրասադ Պարիյարին

Բրազիլիայում ընթացող  COP30-ի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նեպալի կլիմայի և գյուղատնտեսության նախարար  Մադան Պրասադ Պարիյարին։
Հանդիպման ընթացքում  քննարկել են ծով ելք չունեցող պետությունների բարձր հավակնությունների կոալիցիայի գործունեությունը, ինչպես նաև դրա ընդլայնման հնարավորությունները։ 
Անդրադարձ են կատարել  նաև COP30-ի մասնակից այլ երկրների միջև համագործակցության խորացման ուղղությունները, մասնավորապես՝ կլիմայական մարտահրավերների հաղթահարման, կայուն գյուղատնտեսության զարգացման և բնապահպանական քաղաքականությունների համադրման ոլորտներում։
Քննարկվել են Հայաստանում նախատեսվող #COP17-ի արդյունավետ կազմակերպմանն ու օրակարգի ձևավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախարարը գործընկերներին  հրավիրել է Հայաստան` շարունակելու երկկողմ քննարկումները և նախանշված համագործակցությունը տեղափոխելու գործնական հարթություն։
Համաձայնել են շարունակել աշխատանքային կապը՝ ուղղված միջազգային բնապահպանական օրակարգում միասնական դիրքորոշումների ձևավորմանը։