ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.10.2025
Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց լրագրողների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց

Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզում Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպվեց լրագրողների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց։ Ծրագիրն իրականացվում է «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանի ղեկավարությամբ։ Դասընթացի ընթացքում ծրագրի ղեկավար Մերի Մարտիրոսյանը ներկայացրեց նախաձեռնության հիմնական նպատակներն ու արդեն կատարված աշխատանքները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոլորտային մասնագետների ելույթներին, որոնք վերաբերում էին կենսաբազմազանության պահպանության մարտահրավերներին, կայուն գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին և հողերի դեգրադացիայի չեզոքացման ուղիներին։ Ներկայացվեց նաև համայնքներում ագրոբնապահպանական վճարի ներդրման գաղափարը, որը դիտարկվում է որպես գյուղատնտեսության և բնապահպանության փոխկապակցվածության ապահովման գործիք։ Հարցուպատասխանի բաց ձևաչափը լրագրողներին հնարավորություն տվեց ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Դասընթացի ավարտին կազմակերպվեց ճանաչողական այց Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնք, որտեղ մասնակիցները ծանոթացան ծրագրի շրջանակում վերջերս կառուցված ջրխմոցին, ինչպես նաև հարակից տարածքներում իրականացվող հողերի բարելավման աշխատանքներին։