ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2022
Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվեցին EU4Sevan ծրագրի 2022 թվականի ձեռքբերումները և ՏԻՄ ներկայացուցիչների հետ քննարկվեցին համագործակցության հետագա քայլերը

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում ծրագրի ձեռքբերումների ներկայացում-քննարկմանը նվիրված հանդիպում: 
Հանդիպմանը ներկա էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ) EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, EU4Sevan ծրագրային թիմը, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան և Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարները։ 
Ողջունելով քննարկման մասնակիցներին, Քրիստիան Հենշել  նշեց․
 «Սևանա լիճը Հայաստանի համար ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ սեցիալ-տնտեսական կենսական նշանակություն: Լճի էկոհամակարգի պահպանումը կարևորագույն բնապահպանական խնդիրներից է: EU4Sevan ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք միավորել հանրությանն տարբեր շերտեր ու տարբեր կառույցներ, որպեսզի վերջիններս համատեղ աշխատեն խնդիրների վեր հանման և դրանց լուծումների բացահայտման համար, ինչպես նաև միասին աշխատելով՝ Սևանա լճի շրջակա միջավայրի ճիշտ կառավարման համար: Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աջակցությունը մեր նպատակի կարևորագույն մասն են կազմում:
Մարզի խոշորացված համայնքների ղեկավարներին ներկայացվեցին EU4Sevan ծրագրի 5 բաղադրիչների շրջանակում ծրագրի շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքներն ու արդեն իսկ գրանած արդյունքները: Քննարկվեցին և բացահայտվեցին փոխադարձ շահերը, ինչպես նաև հետագա շարունակական համագործակցության եզրերը:
Պարոն Պետրոսյանն ամփոփեց հանդիպումը շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքների համար և նշեց, որ մրզպեարանի և ՏԻՄ-երի կողմից կարվի հնարավորը ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը (բազմադոնորային գործողություն) համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ 
Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: