ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2025
Կայացել է «Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ՇՄԵԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողովը

«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում կայացել է «Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ՇՄԵԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողովը։
Աշխատաժողովին մասնակցում էին Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության, Շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ԵՄ անդամ երկրների համագործակցությունը ՇՄԵԳ-ի հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը համատեղ գիտելիքների ընդլայնման և բնապահպանական կառավարման բարելավման գործում։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու տեղեկատվություն և քննարկելու  Հայաստանի ու Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության համագործակցության առավելությունները, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնց հետ նրանք առնչվել են՝ տվյալների ներկայացման ու բնապահպանական տվյալների գնահատման գործընթացներում։