Հունիսի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է կլիմայի փոփոխության հետևանքով անտառային և գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծման մրցույթ։ Այն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, որին մասնակցում են բնապահպաններ, գյուղատնտեսական, տեխնոլոգիական և այլ ոլորտների փորձագետներ, համալսարանական խմբերը։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և հաջողություններ են մաղթել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։ Մրցույթի մասնակիցները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են նորարարական լուծումներ դիմակայելու կլիմայի փոփոխություններով պայմանավորված հնարավոր խնդիրներին։ Լավագույն լուծումներ և գաղափարներ ներկայացնողները կարժանան դրամական մրցանակների։
-120x_.jpg?token=2a43d70bbc2478e83d0f7e4238df4827)