18.04.2018
Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին, Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի տարածքային ստորաբաժանում, որից հետո էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի: Երևանի կենդանաբանական այգում քոթոթը կպահվի կարանտինային պայմաններում մինչև մեծանալը։ Տեսչական մարմինն ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստել և փոխանցել իրավապահ մարմիններին, գործին հետագա ընթացք տալու համար:

-120x_.jpg?token=67f3effbdc4b97da5f0f9f2eaf42fb92)
-120x_.jpg?token=52782f8b446723b5379d6dc2f22bed69)
-120x_.jpg?token=e2f76c5ddfc92fb0a2aae84b8ac511a7)

