ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի, առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներն ապրիլի 14-ին <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի>> շրջանակներում իրականացրել են ծառատնկման աշխատանքներ հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում: Մասնավորապես՝ <<Արգելոցապարկային համալիր>>ՊՈԱԿ-ն իրականացրել է ծառատնկման և տարածքի մաքրման աշխատանքներ 1.55 հա տարածքի վրա՝ տնկելով 850 տնկի/Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկ -0.5 հա 300տնկի, Իջևանի դենդրոպարկ -0.05 հա 50 տնկի, <<Ջրվեժ>> անտառպարկ -1 հա 500 տնկի/: Տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Ստեփանավանի <<Սոճուտ>> դենդրոպարկում, <<Որդան կարմիր>> արգելավայրում և <<էրեբունի>> արգելոցում: <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի <<Շիկահող>> մասնաճյուղում տնկվել է 50 հատ հունական ընկուզենու և 50 հատ արևելյան սոսու տնկի, <<Արևիք>> մասնաճյուղում՝ 60 հատ հունական ընկուզենու տնկի: <<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը ծառատնկման աշխատանքներ է իրականցրել <<Ախուրյանի կիրճ>> տեղամասում՝ տնկելով մոտ 500 հատ սոճի: <<Զիկատար բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ-ը ծառատնկման աշխատանքներ է իրականացրել Բերդավան համայնքի վարչական տարածքում՝ տնկելով 500 տնկի: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի Երանոս տեղամասում իրականացվել են 1 հա մակերեսով սոճիների պուրակի հիմնման աշխատանքներ, Մարտունու մասնաճյուղում՝ 5 հա մակերեսի վրա իրականացվել է անտառտնկում, Ախթամար տեղամասում իրականացվել են տարածքի ցանկապատման աշխատանքներ: <<Դիլիջան>> ազգային պարկի 1 հա տարածքում տնկվել է մոտ 2500 հացենի։ Ընդհանուր թվով՝ ծառատունկին մասնակցել է շուրջ 1000 մարդ՝ ՀՀ անտառային պետական կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անտառամերձ համայնքների բնակիչներ, ուսանողներ, աշակերտներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը հետևողական է լինելու ծառերի կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։

-120x_.jpg?token=99243c9e66784438261926a5f0bf3f3c)
-120x_.jpg?token=93d0012a046b4c57fb2c63f4b655de31)
-120x_.jpg?token=f0c5311751eb5cdc6232e1b44244a44c)
-120x_.jpg?token=9bb9e4f4dd8a0389d9dab31598e074e7)
-120x_.jpg?token=84f9dbafb25963e63248ca56cb78789c)
-120x_.jpg?token=aeacce3c295f82ead13910cf09fd56b0)
-120x_.jpg?token=a3f5fb562a048e3cf27f39960ed1c625)
-120x_.jpg?token=1523eeacc078e7c62d3678f81f657dc4)




