ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար տիկին Էվա Սանդքուիսթը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի զարգացման համագործակցության պատասխանատու Իլվա Համմարսթենը և Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ: ՀՀ բնապահպանության նախարար Ա․Մինասյանը ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհակալություն հայտնել բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ երկու երկրների արդյունավետ համագործակցության համար։ Բարձր գնահատելով ոլորտում կատարված և ընթացիկ բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը՝ կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել պատրաստակամությունը՝ նպաստելու բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը որակական նոր հարթության վրա բարձրացնելուն։

-120x_.jpg?token=edf8b8a96f737d8742a8f4370703fa19)
-120x_.jpg?token=6db7bc74d4b582964cdc2d0a0ac55765)
-120x_.jpg?token=db03be95656e23ddcad6cf78695ddb19)
-120x_.jpg?token=9ea814a1e3fa4dc5c39b145dbd7ac5e0)