Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանի մոտ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացավ անդրանիկ խորհրդակցությունը: Ե.Տերտերյանը ողջույնի խոսքում շնորհավորեց ստորաբաժանումների նորանշանակ ղեկավարներին պաշտոնների ստանձնման կապակցությամբ և մաղթեց արգասաբեր աշխատանք՝ հորդորելով աշխատանքները կազմակերպել փոխօգնության, պատասխանատվության բարձր զգացումի և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Քննարկվեցին տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված խնդիրները, Ե.Տերտերյանի կողմից տրվեցին հանձնարարականներ, մասնավորապես հանձնարարվեց՝ խստացնել խեցգետնի որսի վերահսկողությունը, կազմված արձանագրությունների վերաբերյալ ներկայացնել ամենշաբաթյա և ամսական ամփոփ հաշվետվություններ, սիրողական որսաշրջանի բացման հետ կապված՝ խստացնել որսի վերահսկողությունը և տրամադրել ամենշաբաթյա հաշվետվություն վերահսկողական գործընթացների, կազմված արձանագրությունների մասին, ԱԱԾ և ՀՀ ՀՔԾ կողմից հարուցված քր. գործերով նշանակված, տեսչական մարմնի ղեկավարի 14.09.2017 թվականի հանձնարարագրերի հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսություններում (Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում) արդեն իսկ սկսված ստուգումներն իրականացնել պատշաճ կերպով և բարձր պատասխանատվությամբ: Տեղի տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվեց օժանդակել ստուգող խմբի աշխատանքներին, աշխատանքներ տանել չգրանցված տնտեսվարող սուբյեկտներին հայտնաբերելու և օրինական դաշտ բերելու ուղղությամբ: ինչպես նաև այլ կազմակերպչական և գործավարական հանձնարարականներ:
