ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2017
Տեղի է ունեցել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի հանդիպումը

2017թ. սեպտեմբերի 6-8-ը ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Թաիլանդի թագավորության Բանգկոկ քաղաքում կայացած Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բնապահպանական հարցերին: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել ելույթով` ողջունելով Նախարարական հայտարարության նախագիծը, և ընդգծել, որ բնապահպանական խնդիրները պետք է լուծվեն տնտեսական և սոցիալական հարցերին զուգահեռ: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որն աշխարհում 10-րդ և Եվրասիական տարածաշրջանում առաջինն է: Նա նաև նշել է, որ ներկայում բնապահպանական ոլորտում ներդրումները շահավետ են ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական և սոցիալական տեսանկյուններից: Համաժողովի ընթացքում Է.Գրիգորյանն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ՄԱԿ-ի բնապահպանության ծրագրի ղեկավարի, Սինգապուրի բնապահպանության նախարարի, Ճապոնիայի և Կորեայի բնապահպանության փոխնախարարների, Չինաստանի, Իրանի, Ավստրալիայի, Մոնղոլիայի պատվիրակությունների ղեկավարների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց հետ: