ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.08.2017
Խորհուրդը հաստատել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2017թ. տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են խորհրդի անդամներ` ՀՀ վարչապետի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև գիտական ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհուրդը քննարկել է օրակարգային 3 հարց` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2017թ. տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատելու և ՀՀ կառավարություն ներկայացնելու, Տեսչական մարմնի 2018թ. բյուջետային հայտի քննարկման և մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու համար Արմեն Հակոբյանի թեկնածության հարցերը: Խորհուրդը հաստատել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2017թ. տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տվել Արմեն Հակոբյանին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելուն: «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում 2017թ. տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը ներկայացնել ՀՀ կառավարություն և լիազոր մարմին, 2018թ. բյուջետային հայտը լրամշակել և մինչև սեպտեմբերի 1-ին տասնօրյակ ներկայացնել Խորհրդի հաստատմանը, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում Արմեն Հակոբյանի թեկնածությունը ներկայացնել ՀՀ վարչապետին: