Ս/թ օգոստոսի 26-ից մեկնարկած սիրողական որսաշրջանի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սիրողական որսի ուղեգրերն օրինական են համարվում 2 կնիքի առկայությամբ` ՀՀ բնապահպանության նախարարության և տվյալ որսորդական կազմակերպության կնիքներով: Իսկ միայն ՀՀ բնապահպանության նախարարության կնիքով կնքված ուղեգրերը վավեր են անհատ որսորդների հետ անմիջական կնքված պայմանագրերի դեպքում: ՀՀ բնապահպանության նախարարությունը 28.08.2017թ. դրությամբ որս իրականացնելու թույլտվության ուղեգիր է հատկացրել 6 որսորդական հասարակական կազմակերպության` <<Հայաստանի որսորդների և հրաձիգների միավորում>>, <<Եգեր>> որսորդական միավորում, <<Զինորս>> բնապահպանական, <<Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում>>, <<Հայ որսորդների ազգային դաշինք>> և <<ԷԴ-ՈՐՍ>> որսորդական միավորում: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացնում է խիստ հսկողություն` սիրողական որսի ընթացակարգը և սահմանված կանոները պահպանելու ուղղությամբ:
