ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.08.2017
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում 14.08.2017թ. իրականացրած հակահրդեհային միջոցառումների վերաբերյալ

Տեղեկանք Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի: Ստորև ներկայացվում է օգոստոսի 14-ին ԲՀՊՏ-ներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը. «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Տարածքում հրդեհի բռնկման ռիսկերը ցածր են: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի «Արևիք» մասնաճյուղի «Արևիկ» ազգային պարկում Ագարակի խաչից – «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում օգոստոսի 14-ին 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: ««Զանգեզուր»» կենսոլորտային համալիր»» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Կարճևան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը 19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ–ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է: