Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների միջպետական հիդրոօդերևութաբանական խորհրդի աշխատանքային խմբի 4-րդ, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, ներառյալ Միջին Ասիայի փորձագետների խմբի միասնական խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերին, որին մասնակցում էին 12 երկրներից 59 պատվիրակություն /ԱՊՀ երկրներ/ և ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ տնօրենի ժ/պ՝ Ա.Մովսիսյանը և փոխտնօրեն Թ.Հայրապետյանը: Սեմինարը կազմակերպվել էր Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության, (ICAO), Օդերևութաբանության Միջազգային Կազմակերպության (WMO) և ՌԴ «Ռուսհիդրոմետ Ավիամետտելեկոմ» պետական ընկերության կողմից: Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես են եկել ICAO-ի, WMO-ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մասնագետներն ու փորձագետները` ներկայացնելով ԱՊՀ երկրներում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցեր և առաջարկել համապատասխան լուծումներ, մասնավորապես. - Ստեղծել SIGMET հաղորդագրությունների խորհրդատվական կենտրոն, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան քայլեր SIGMET հաղորդագրությունում ներառված սառցակալման, փոշե և ավազե փոթորիկների, տորբուլենտականության հետ կապված թերությունները վերացնելու ուղղությամբ: Քննարկվել են նաև ԱՊՀ երկրների միջև SIGMET տեղեկատվության փոխանակման և միասնական տրամադրման հնարավորությունների խնդիրներ: Ներկայում SIGMET-ի միասնական տրամադրման հարցում գործում է համաձայնություն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետությունների միջև: Սեմինարի ավարտին, քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից առավել անվտանգ դարձնելու համար մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ: «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ կողմից քաղաքացիական ավիացիայի համար մշակվող և տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության արդարացվածությունը կազմում է 92.5%, այս ցուցանիշը բարձր է տարածաշրջանի մի շարք երկրների ցուցանիշներից: Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկմանն առնչվող խնդիրների պարզաբանման և լուծման նպատակով առաջարկվել է առավել հաճախակի դարձնել նմանատիպ քննարկումները:
