ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26.06-30.06.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 831.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 632.65 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 200 հազ. դրամի 4 որոշում և հաշվարկվել է 261.75 հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված 5 ծառի /սոճենի/ համար կայացվել է 50.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 63.75 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժինը <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Կապանի անտառտնտեսություն>> մ/ճ-ի կողմից կազմված 2 արձանագրության հիման վրա /ապօրինի հատված 14 բոխի/ 2 ֆիզիկական անձանց ենթարկել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի և հաշվարկել է 53.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի /հատվել է 2 բոխի/ համար կայացվել է 50.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 145.0հազ.դրամի բուսական աշխարհին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Կազմվել է 170.0հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 19.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, առգրավվել է 84 հատ /31.9կգ/ <սիգ> տեսակի ձուկ, 4 հատ ձկնորսական ցանց` Որից` Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերել է 53 հատ /13.7կգ/ <սիգ> տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով հանձնել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ: Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի արածեցման փաստի հիման վրա կազմել է արձանագրություն: Նշանակվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում Երևանյան լճից առգրավվել է 3 ձկնորսական ցանց և 2 արկղ <կարաս> տեսակի թարմ ձուկ, ինչը բաց է թողնվել լիճ: Արարատի տարածքային բաժնի վարույթին հանձնված 1 գործով` /հայտնաբերվել է արջի քոթոթ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 20հատ /14կգ/ <սիգ> տեսակի ձուկ: Ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոցին: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 17.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 1 դնովի ձկնորսական ցանց` 30.0գծմ երկարությամբ և 5.5կգ /17հատ/ <կարաս> տեսակի ձուկ, հայտնաբերվել է նաև տիրազուրկ 11 հատ /4.2կգ/ <սիգ> տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով հանձնվել է <<Գյումրու Երեխաների տուն>> ՊՈԱԿ: Փայտանյութի ապօրինի տեղափոխում: Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում` 301.0հազ.դրամի և հաշվարկվել է 81.9հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից` Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ընկույզի ապօրինի հավաքման 3 դեպքի համար կայացվել է 1.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 9.9հազ.դրամի բնությանը պատճառված վնաս: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի համար կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի 2 որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80.0հազ.դրամի, որից` Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության համար ` Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամի և հաշվարկվել է 270.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որն է` Գեղարքունիքի տարածքային բաժնի և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, իրականացվել է վարչական վարույթ: Իրավախախտի նկատմամբ կիրառվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 270.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 5 վարչական տուգանքի որոշում` 300.0հազ.դրամի չափով և վնասի փոխհատուցման 4 որոշում` 213.45հազ.դրամի չափով: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ գումար:
