ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն անց է կացրել Կայուն զարգացման նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի <Էկոլոգիական> աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Ողջունելով ներկաներին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանում Կայուն զարգացման իրականացման գործընթացը, այնուհետև անդրադարձել հանձնարարականի կատարման ընթացքին: Նիստին մասնակից աշխատանքային խմբի անդամները քննարկել են մինչև 2030թ. Հայաստանում Կայուն զարգացման իրականացման գործընթացը, մանրակրկիտ վերլուծել և ճշգրտել էկոլոգիական ենթախմբում ընդգրկված թվով 6 նպատակների /թիրախների/ և ցուցանիշների համապատասխանությունը` որոշելով Հայաստանի Հանրապետության համար դրանց կիրառելի տարբերակները: Նիստի ավարտին Խ. Հակոբյանն ամփոփել է աշխատանքային քննարկումը և առաջարկել աշխատանքային խմբի անդամների առաջարկությունների հիման վրա պատրաստել նպատակների` Հայաստանի համար նախընտրելի և կիրառելի տարբերակը:
