ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19.06-23.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 680.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 759.71 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում 250.0 հազ. դրամի և հաշվարկվել է 616.71 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված 2 ծառի /բոխի/ համար կայացվել է 50.0հազ.դրամի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատված 5 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել է 56.25հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժինը Արծվաբերդի անտառտնտեսությունից ստացված արձանագրության հիման վրա / ապօրինի հատված 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 345.96հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ-ի կողմից կազմված արձանագրության հիման վրա /ապօրինի հատված 1 ընկուզենի/ 1 ֆիզիկական անձի ենթարկել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի և հաշվարկել է 184.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար` Հաշվարկվել է 5.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (1 կաքավի ապօրինի որսի համար), առգրավվել է 100 հատ /40.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ և 1.2կգ « կարաս » տեսակի ձուկ: Որից` Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ստուգումների արդյունքում առգրավել է 100 հատ /40.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Սյունիքի տարածքային բաժինը ոստիկանության Սիսիանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա /1 կաքավի ապօրինի որս/ հաշվարկել է 5.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և արձանագրվել է 1.2 կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնել է «ՍՕՍ Մանկական գյուղ» մանկատանը: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 300.0հազ.դրամի և հաշվարկվել է 108.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից` Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի մեկ որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի մեկ որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է` Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի հայտնաբերման արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի ակտ: Հողերի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80.0հազ.դրամով և հաշվարկվել է 30.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից` Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման դեպքի համար, ֆիզիկական անձը ենթարկվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար, ֆիզիկական անձ ենթարկվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի: Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 1 վարչական տուգանքի որոշում` 100.0հազ.դրամ գումարի չափով և ՀՀ վարչական դատարան` հայցադիմում` 270.0հազ.դրամ պատճառված վնասի գումարը հարկադիր կարգով գանձելու համար: Ընդհանուր առմամբ նախորդ ժամանակահատվածում բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.7մլն.դրամ:
