ՀՀ Սյունիքի մարզի <<Քարահունջ>> պատմամշակութային համալիրում կնքվել է փոխհամագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և <<Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան>> հասարակական կազմակերպության միջև: Հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և <<Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան>> հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գասպարյանը: Հուշագրի նպատակն է Հայաստանում զբոսաշրջության զարգացման և վերջինիս առնչվող բնապահպանական խնդիրների կարգավորման, զբոսաշրջային ենթակառուցվածքների նորոգման և պահպանման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ինչպես նաև տեղեկատվական վահանակների տեղադում իրենց կողմից: Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են շարունակական համագործակցություն իրականացնել էկոտուրիստական, հեծանվային արահետների նորոգման աշխատանքներում (զբոսաշրջային երթուղիների գծանշում միջազգային չափանիշներին համապատասխան), հատուկ պահպանվող տարածքներում գծանշված երթուղիների մասին տեղեկատվության տեղադրման, երթուղիների և դրանց առնչվող ճշգրիտ ինֆորմացիան զբոսաշրջային ընկերությունների շրջանում տարածման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
