Հունիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ՝ կառույցի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Արծվիկ Մինասյանը ողջունել է գործընկերային հարաբերությունների ընթացքը, նշել, որ գերատեսչության համար սկզբունքային է աշխատել բաց և հրապարակային, նաև համառոտ ներկայացրել ոլորտում կատարվող բարեփոխումները: Հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում նախանշվող ծրագրային առաջարկներին: Կողմերը վերահաստատել են արդյունքներ արձանագրող՝ համատեղ աշխատանքին միտված փոխգործակցության պատրաստակամությունը:
