ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2017
Համագործակցություն ՀՀ բնապահպանության նախարարության և Ամերիկյան խորհուրդների միջև

2017թ մայիսի 24-ից հունիսի 6-ը Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) Հայաստանի գրասենյակը ուսումնական այց-ծրագիր էր կազմակերպել Warren Wilson քոլեջի մի խումբ ուսանողների համար։ ԱՄՆ-ի էկոլոգիական ուղղվածություն ունեցող լավագույն քոլեջներից մեկի՝ Warren Wilson College-ի ուսանողները Հայաստան էին ժամանել երկշաբաթյա ուսումնական պրակտիկա անցնելու: Ամերիկյան խորհուրդների գրասենյակը արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում Warren Wilson College-ի ուսանողներին։ Առաջին խումբը Հայաստան էր եկել 2015թ․ ամռանը։ Հյուրերը այցելել են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքներ: Այցից առաջ խումբը ցանկություն էր հայտնել հանդիպել և քննարկումներ անցկացնել բնապահպանության պետական քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունների պատասխանատուների հետ: Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդնեի առաջին հանդիպումը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի մոտ: Խ. Հակոբյանը, Ամերիկյան խորհրդի տնօրեն Քերըն Սմիթը և գրասենյակի ղեկավար Նանե Աբրահամյանը քննարկել են համագործակցության ներկա վիճակը, նախանշել այցի օրակարգը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության և Ամերիկյան խորհուրդների համագործակցությունը շարունակական դարձնելու մեխանիզմները։ Հաջորդ հանդիպումը կայացել էր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների գրասենյակում: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի զարգացման գլխավոր մասնագետ Վ.Սարգսյանը, ով հանդիպման ընթացքում Warren Wilson քոլեջի ուսանողա-դասախոսական խմբին ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթները, և ավելի մանրամասնորեն ներկայացրել ՀՀ-ում իրականացվող էկոտուրիզմի զարգացման հեռանկարները: ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների և ուսանողների միջև տեղի է ունեցել քննարկումներ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: