24.05.2017
ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի հայտարարության հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում հարուցվել է վարչական վարույթ
ՀՀ բնապահպանության նախարարությունում ուսումնասիրվել է ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի 2017 թվականի մայիսի 16-ի` <<ՀՀ ԲՆ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Գուլանյանի կողմից <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի պահանջի խախտման մասին>> հայտարարությունը /դիմումին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները չպահպանելու վերաբերյալ/, ինչի կապակցությամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Վարչական վարույթի բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2017 թվականի հունիսի 1-ին ժամը 12:00-ին <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը հրավիրվել է ՀՀ բնապահպանության նախարարություն` լսմանը մասնակցելու համար: