18.05.2017
Պարզաբանում ձկների անկման վերաբերյալ
ՀՀ բնապահպանության նախարարության <Թեժ գծով> ստացված 2017 թվականի մայիսի 15-ի` Ծաղկունյաց լճում մեծ թվով ձկների անկման ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարված ջրի նմուշառման լաբորատոր անալիտիկ հետազոտության արդյունքում թունավոր տարրեր չեն հայտնաբերվել: Ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը, ինչի հետևանքով լիճը ծածկվել է սառույցով՝ առաջացնելով թթվածնային քաղց: