ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2017
Պարզաբանում

ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գծով» ստացված 2017 թվականի մայիսի 16-ի ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի տարածքում ծառերի հատման ահազանգում հարապարակված փաստերը ճշտելու համար Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսության» Զիկատարի անտառպետության տարածքում /«Զիկատար» արգելավայրի տարածքից դուրս/: Ուսումանսիրությամբ պարզվել է, որ նշված տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսության» Զիկատարի անտառպետության 1-ին պահաբաժնում, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ քամատապալ, համարակալված և կնքված ծառեր: Ըստ անտառտնտեսության տնօրենի հայտարարության, տվյալ տարածքում եղած թափուկ քամատապալ փայտանյութի մի մասը, որ որակյալ է եղել` վաճառվել է տնտեսության կողմից, իսկ մնացած մասը, որպես անվճար թափուկ-վառելափայտ` տրվել է ազգաբնակչությանը, որի մի մասն էլ առայժմ տեղում է: Ինչ վերաբերում է այն նկարում պատկերված տապալված ծառին, որի վրա երևում է ճոպանի հետք, այն առաջացել է Կողբ գյուղի բնակիչ Վարդան Տիրացվյանի կողմից իր մեքենայով տեղաշարժելիս, որի համար նա ունեցել է «Նոյեմբերյանի անտառտնտեսության» 2017թ-ի փետրվարի 24-իտրված N 041247 անդորրագիրը: Այս պահի դրությամբ քամատապալ ծառերից տնտեսության անտառպետություններում կնքված են 4.373 հատ տարբեր տեսակի ծառեր, որոնք հաշվառված են, կնքված և ենթակա են իրացման: