ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.05.2017
ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 57.44մլն.դրամ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 57.44մլն.դրամ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.05-12.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 870.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 57.44մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Հաշվարկվել է 57.17մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ի կողմից անհայտ անձանց վերաբերյալ կազմված ապօրինի ծառահատման 6 արձանագրությունների հիման վրա Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացվել է մասնագիտական տեղազննություն և 39 ծառի համար հաշվարկվել է 4.53մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արձանագրությունները ուղարկվել է Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար: <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի հատված 312 ծառի վերաբերյալ 2 արձանագրությունների հիման վրա հաշվարկվել է 52.56մլն. դրամ շրջակա միջավայրին հասցրած վնաս: Նյութերն ուղարկվել են Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար: Լոռու տարածքային բաժինը 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառերի /2 բոխի/ համար հաշվարկվել է 78.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ ՀՀ ԲՆ <<Թեժ գծի>> ահազանգի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ի Գոշ լճի տարածքում: Տավուշի տարածքային բաժնի կողմից հաշվարկվել է հողային ռեսուրսներին պատճառած 188.6հազ.դրամի նյութական վնաս լճի տարածքում կատարված ապօրինի հողային աշխատանքների համար: Ապօրինի որսի իրականացման համար Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 70 հատ /16.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 4 <<Գալիք>> մանկապարտեզին: Տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:   Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 76.26hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ (1 խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձանց նկատմամբ (3.3խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 40.26հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 470.0հազ.դրամ գումարով, որից՝ Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ: