ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը տրվել է «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում

ՀՀ բնապահպանության նախարարության, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների աշխատակիցները և Հանրապետության կրթօջախների սաները «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ծառատունկ և մաքրման աշխատանքներ են իրականացրել «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում: Միջոցառման մասնակիցնրերը ծառեր են տնկել արգելոցապարկային համալիրի սահմանին գտնվող սարի ծառազուրկ լանջին: Ծառատնկման ավարտից հետո նույն տարածքում իրականացվել են աղբից մաքրման աշխատանքներ: «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին մասնակցել են մեծ թվով տարբեր տարիքի աշակերտներ Հանրապետության մի շարք դպրոցներից և կրթահամալիրներից, ովքեր ծառատնկման հնարավորություն ընձեռելու խնդրանքով ավելի վաղ դիմել էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Աշխատանքների ավարտին կազմակերպվել է տոնական հյուրասիրություն: Միջոցառմանն աջակցել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: