ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2017
Դիտարկվել է «BAT» անօդաչու թռչող սարքի հնարավորությունները

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2017թ-ի մարտի 24-ի N 02/23.14/7057-17 հանձնարարականի` ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունում 2017 թվականի ապրիլի 26-ին տեղի է ունեցել քննարկում «BAT» անօդաչու թռչող սարքի /ԱԹՍ/ կիրառումը ներդնելու թեմայով: Քննարկմանը ներկա էին <<ԲԻՈԿՈՆՏՐՈԼ>> ՍՊԸ և բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Ներկայացվել է ԱԹՍ-ի տեխնիկական բնութագիրը, օգտագործման հնարավորությունները բնապահպանության ոլորտում: Քննարկման արդյունքում ներկայացվել է առաջարկություն տվյալ ԱԹՍ-ի միջոցով կատարել փորձնական թռիչքներ բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկում և ստացված արդյունքների վրա կատարել ուսումնասիրություններ ԱԹՍ-ի լիարժեք հնարավորությունները գնահատելու համար: